Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ժամանակը չէ․ Մակրոն
Այժմ պահանջկոտության, հստակության, պարտավորությունների պահպանման և ռազմական աջակցության ժամանակն է. այս տարբերակն է ընտրել Ֆրանսիան: Այս մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորությանը։
«Այժմ պատժամիջոցների ժամանակը չէ, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսել Ադրբեջանի հետ»,- ասել է նա:
Մակրոնը նաև նշել է, որ Ֆրանսիան խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը կարծես թե խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ։
Ըստ նրա` Ֆրանսիան անում է հնարավոր ամեն բան` Հայաստանին աջակցելու համար, «այդ թվում` ԼՂ բնակչության համար»։
«Այժմ կարևորը ԼՂ-ից ընտանիքների հետ կապված իրավիճակն է և սահմանների հարցը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ անհրաժեշտ է աջակցել ՀՀ իշխանություններին` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար:
Add new comment