Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումից հետո
Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումից հետո, որը ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախում զբաղեցրած պաշտոնի համար։
«Ռուբեն Վարդանյանը համաձայնություն է հայտնել կալանքի պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ ինքը նաև առաջնային բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի»,- հայտնում են Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակից։
Հաղորդվում է, որ Վարդանյանը կարողանում է հեռախոսով զրուցել ընտանիքի հետ, ստանալ փաթեթներ, օգտվել գրադարանից և տեղեկատվությանը հասանելիություն ունի։ Ձերբակալվածի իրավունքները նախաքննության ընթացքում պաշտպանում է Վարդանյանի ընտանիքի ընտրած փաստաբանը։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շինծու մեղադրանքներով ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և Արցախի նախկին երեք նախագահներին:
Ադրբեջանը հայ հասարակության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար տարածել էր նախագահներին բերման ենթարկելու տեսանյութերը, լուսանկարներ, որտեղ ակնհայտ երևում են բռնի ուժի կիրառման հետքեր։
Ադրբեջանը հայտնի է բազմաթիվ ծանր հանցագործություններով և մարդասիրական բոլոր նորմերի ոտնահարմամբ։ Ագրեսոր պետության կողմից այս լկտի գործելաոճը խոսում է հայատյաց քաղաքականության շարունակականության մասին։
Add new comment