ՄԱԿ-ի դատարանը հոկտեմբերի 12-ին նիստ է նշանակել Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի հայցի վերաբերյալ
Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին լսումներ է նշանակել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ՝ Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի համաձայն, Արցախում տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին ասված է դատարանի հաղորդագրության մեջ։
Հայաստանը կոչ է արել դատարանին ժամանակավոր միջոցներ կիրառել Բաքվի դեմ։
Իր հայցում Երևանը դատարանին խնդրում է պարտավորեցնել Բաքվին զերծ մնալ ցանկացած միջոցից, որը կարող է հանգեցնել Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի խախտման, և ցանկացած գործողության, որն ուղղակի կամ անուղղակի կարող է հանգեցնել Արցախում մնացած էթնիկ հայերի տեղահանմանը կամ կանխել իրենց տներ մարդկանց անվտանգ և արագ վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի զինվորական և իրավապահ մարմինների աշխատակիցներին դուրս բերել քաղաքացիական հաստատություններից:
Հայաստանը նաև խնդրում է դատարանին կարգադրել, որ Ադրբեջանն ապահովի ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված հաստատությունների հասանելիությունը Արցախի էթնիկ հայերին, ինչպես նաև նպաստի և չխոչընդոտի Կարմիր խաչի գործունեությանը՝ Արցախի հայությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Հայաստանի պահանջել է նաև, որ Բաքուն նպաստի Արցախ կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ամբողջական վերականգնմանը, ձեռնպահ մնա Արցախի ներկա կամ նախկին ներկայացուցիչների կամ զինծառայողների դեմ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց, ինչպես նաև չքանդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանները:
Add new comment