Submitted by A.Gevorgyan on
hdydh

Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները հետևել են «Խազրի-2023» համատեղ զորավարժությունների հերթական փուլին

Ադրբեջանի ու Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարներ Զաքիր Հասանովը և Ռուսլան Ժակսիլիկովը հետևել են «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների հերթական փուլին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: 

Ադրբեջանի և Ղազախստանի ծովային հետևակներն ու հատուկ նշանակության ջոկատները կատարել են բոլոր առաջադրանքները:

Նշենք, որ Իրանի ռազմածովային ուժերի պատվիրակությունը «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցում է դիտորդի կարգավիճակով։

Add new comment