Ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը
Ավարտվել է Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական անձնակազմի մասնակցությամբ անցկացված «Հավերժություն-2023» (Eternity-2023) համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Առաջադրանքներ են իրականացվել ռազմավարական կարևոր, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման վերաբերյալ։
Զորավարժություններին ուշադրությունը սևեռվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի միջև փոխադարձ համագործակցության վրա։
Add new comment