Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Նշվել է, որ ադրբեջանական բանակի հետագա հզորացումն անվտանգության ապահովման կարևոր գործոններից է, ինչը Ադրբեջանի առաջնահերթ խնդիրներից է։
Քննարկվել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանի ներկա իրավիճակը։ Տրվել են հանձնարարականներ հակաօդային պաշտպանության, հետախուզության և հակահետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և այլ ստորաբաժանումների ամրապնդման ուղղությամբ։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի պաշտպանության նախարարի ծառայողական խորհրդակցություններից հետո ադրբեջանական կողմը դիմում է սադրանքի, ռազմական գործողության, պատերազմի։ Ծառայողական խորհրդակցությունները նպատակ են հետապնդում արդարացնելու հետագա սադրանքները։
Հասանովը բացահայտ նշել է, որ Ադրբեջանի առաջնահերթ խնդիրներից մեկը ռազմական ոլորտում հզորացումն է, ինչը փաստում է, որ տարածաշրջանում անկայունություն ստեղծում է Ադրբեջանը՝ Թուրքիայի հովանավորությամբ։
Add new comment