Ալիևը կարևորել է «3+3» ձևաչափով հարցերի լուծումը
Կարևոր է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ «3+3» ձևաչափով։
Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ:
«Ռոսիյսկայա գազետա» օրաթերթի հաղորդմամբ` Պատրուշևն Ալիևին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սրտանց ողջույններն է փոխանցել:
Ադրբեջանի ղեկավարը, իր հերթին, խնդրել է փոխանցել պատասխան ողջույնները՝ նշելով, որ գնահատում է իր բարեկամությունը Ռուսաստանի ղեկավարի հետ։
Add new comment