Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է տարածաշրջանում իրավիճակը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի հեռանկարները, երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում առկա իրավիճակը։
Նշվել է նաև, որ Արցախից (խմբ.) հայերի հեռանալը կապված չէ որևէ բռնի տեղահանման հետ, և դրա վառ օրինակն են ՄԱԿ-ի պաշտոնյաների վերջին այցերը տարածաշրջան և այցից հետո արված հայտարարությունները։
#Դետքի_հետագծով
Նշենք, որ Բայրամովի բարձրաձայնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունները խեղաթյուրում են իրականությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը նշել էր, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները, նրանց այցը կազմակերպվել էր Ալիևի վարչակազմի հետ համագործակցությամբ։
Եվ այս զուգադիպություններից հետո Ադրբեջանը մեջբերում է ՄԱԿ-ի պաշտոնյաների հայտարարությունները:
Add new comment