Submitted by A.Gevorgyan on
hdjsj

Հայաստանը եթե խաղաղություն ուզեր, չէր հրաժարվի այս հնարավորությունից. Ալիև

«Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է տեղի ունենար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բիշքեկում... Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում, կարծում եմ` եթե խաղաղություն ուզեր, չէր հրաժարվի այս հնարավորությունից»,- այս մասին հոկտեմբերի 11-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը «խաղաղության» համաձայնագրի վրա։ Եթե ​​հայկական կողմը հրաժարվի Ռուսաստանի միջնորդությունից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները»,- նշել է նա: 

Ալիևը նաև անդրադարձել է Ֆրանսիայի հայտարարություններին` նշելով, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի հետ խնդիրներ չունի, և Ֆրանսիայի այդ հայտարարությունները պարզապես ծիծաղելի են: 

#Դետքի_հետագծով 

Ադրբեջանը շարունակում է ակտիվ քարոզչությունը «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար: Զուգահեռ նաև ակնհայտ է, որ խաղաղության անվան ներքո Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծելու է իր խնդիրները: 

Add new comment