Իրանի սահմանապահ զորքերը լայնածավալ զորավարժություններ են սկսել
Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել երկրի հարավային ջրերում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ զորավարժություններն իրականացվում են ծովային մաքսանենգության և ծովահենության դեմ պայքարում ուժերի կարողությունները բարելավելու նպատակով։
Զորավարժություններն ընդգրկելու են Պարսից ծոցում և Օմանի ծովում գտնվող լայն տարածք ու կներգրավեն Բուշեհրի, Հորմոզգանի, Չաբահարի և Քեշմի բազաներում տեղակայված ծովային սահմանապահ ուժերը։
Նշվում է, որ զորավարժությունները նպատակաուղղված են լինելու Իրանի սահմանապահ ուժերի մարտունակության բարձրացմանը և տարածաշրջանում Իրանի ծովային սահմանների երկայնքով անվտանգության բարելավմանը:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս իր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և մշտապես քայլեր է ձեռնարկում երկրի բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու համար։ Այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև տարբեր զորավարժությունների անցկացումը, որոնք արժանանում են երկրի թշնամիների դժգոհությանը։
Add new comment