Submitted by H.Andreasyan on
4

Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանցի ահաբեկիչները․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Երեկ բռնապետ Ալիևը հերթական անգամ առանց որևէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, թե Արցախի անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։

Իրականում այնտեղ զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ:

Արցախում մնացածների թիվը չի գերազանցում 40-ը»։

Add new comment