852

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի․ ՈՒՂԻՂ

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի լսումները, որը վերաբերում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառմանը։ 

Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը դիմել էր Արդարադատության միջազգային դատարան` Ադրբեջանի դեմ քննվող գործով միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակի ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերի արտաքսմանը»:

Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։

Add new comment