ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ միջուկային խոշոր զորավարժություններ կանցկացնի․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 12-ին, հաղորդում է AP-ն։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախազգուշացրել է, որ դուրս կգա միջուկային փորձարկումների արգելման համաշխարհային համաձայնագրից։
ՆԱՏՕ-ի «Steadfast Noon» զորավարժությունն անցկացվում է ամեն տարի և տևում է մոտ մեկ շաբաթ։ Այն ներառում է կործանիչներ, որոնք ունակ են կրելու միջուկային մարտագլխիկներ, բայց չեն ներառում կենդանի ռումբեր:
«Սա սովորական ուսուցողական միջոցառում է, որը տեղի է ունենում ամեն հոկտեմբերին,- ասել է գլխավոր քարտուղարը։- Այս տարի ուսուցումը տեղի կունենա Իտալիայի, Խորվաթիայի և Միջերկրական ծովի երկայնքով»:
Նա նշել է, որ զորավարժությունները կօգնեն ապահովել «մեր միջուկային զսպման հուսալիությունը, արդյունավետությունը և անվտանգությունը, և դա հստակ ուղերձ է, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին»:
Add new comment