Թուրքական «Bayraktar TB3» ԱԹՍ-ն ավարտել է թռիչքային փորձարկումների առաջին փուլը
Թուրքական «Bayraktar TB3» ԱԹՍ-ն, որը մշակվել է ազգային «Baykar»-ի կողմից, ավարտել է իր առաջին վազքի փորձարկումը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է «Baykar» ընկերությունը։
Վերջինիս գրառման մեջ տարածվել են «Bayraktar TB3»-ի առաջին վազքի թեստի նկարները։ Նշենք, որ այն արտադրվում է Թուրքիայի առաջին «ANADOLU» երկկենցաղ նավի համար։ Այն կունենա ծալովի թևեր, SATCOM բեռ, 1450 կգ թռիչքային քաշ, 24-ժամյա խոսելաժամանակ, 6 զենքի կայան և մեծ բարձրության վրա գործելու հնարավորություն։
«Baykar»-ի նախագահ Սելջուկ Բայրաքթարը դեռ ամիսներ առաջ էր խոսել ինքնաթիռի առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ փորձարկումները չեն ուշանա․ «Մենք մշակում ենք «Bayraktar TB3» կոչվող ինքնաթիռ, որը կարող է թռիչք/վայրէջք կատարել ավիակրի վրա և եզակի է այդ դասում։ Նրա թևերը ծալվում են, վայրէջք է կատարում ավիակրի վրա, կարող է ավելի ծանր զինամթերք տեղափոխել՝ մոտ 1200 կիլոգրամ»:
Add new comment