Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը երբեք զիջումների չի գնա Պաղեստինի վերաբերյալ իր սկզբունքների և արժեքների հարցում. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը երբեք զիջումների չի գնա Պաղեստինի վերաբերյալ իր սկզբունքների և արժեքների հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 

Աբդոլլահիանը միևնույն ժամանակ վերահաստատել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում իր երկրի անսասան հանձնառությունը։ Նա ասել է, որ Պաղեստինի հարցը մինչ օրս համարվում է իսլամական աշխարհի ամենակարևոր հարցը։

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ եթե Իսրայելը շարունակի ռազմական հանցագործություններ կատարել, դա կարող է անկանխատեսելի արդյունքների հանգեցնել տարածաշրջանում։ Նա խոստացել է, որ Իրանը կանի հնարավոր ամեն բան այդ գործողությունները դադարեցնելու համար։

Ավելի ուշ Աբդոլլահիանը «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում նշել է, որ իրանական կողմը սիոնիստական ​​ռեժիմի կողմնակիցների միջոցով հայտնել է, որ եթե Գազայի հատվածում հանցագործությունները չդադարեն, դրանք ծանր հետևանքներ կունենան։ «Մենք հուսով ենք, որ քաղաքական ջանքերը կկանխեն պատերազմի տարածումը, այլապես ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի առաջիկա մեկ ժամում»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իսրայելի իշխանությունները նպատակ ունեն Գազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնելու և շրջանն ամբողջովին իրենց վերահսկողության տակ վերցնելու։ Սա բնականաբար չի բխում Թեհրանի շահերից, որը ձգտում է կանխել նման զարգացումը։

Add new comment