Ջեյհուն Բայրամովը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարները
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ և քննարկել տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև «խաղաղության հեռանկարները»։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է «Report»-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գերատեսչությանը։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը չի թիրախավորում հայ բնակիչներին, և դա հաստատել են տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անգամ Հայաստանի վարչապետը։
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ հայ բնակիչների նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մասին պնդումներն անհիմն են, և դա Հայաստանի ու որոշ երկրների քաղաքական շահարկման մի մասն է։
Add new comment