ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ է հանդիպել: Նա հանդիպմանը մտահոգություն է հայտնել Արևմտյան ափին անվտանգության իրավիճակի վատթարացման կապակցությամբ:
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է միջուկային զենքի ստեղծումն Իրանին թույլ չտալու գործին և Իսրայելի հետ համագործակցության խորացմանը»,- նշել է Իսրայելի Պնախարարը:
Նա դատապարտել է Իսրայելի նկատմամբ ահաբեկչական հարձակումները և ընդգծել, որ պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությանը վերջ դնելու համար:
Add new comment