Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր. Սեբաստիեն Լըքորնյու
Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր։ Այս մասին 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն, հայտնում է «Ազատությունը»:
Նա չի հայտնել, թե ինչ սպառազինություն է մատակարարվելու, քանի որ այդ հարցը դեռ պետք է կոնկրետացվի Երևանի հետ, ըստ ամենայնի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում։ Ամեն դեպքում, նշել է Լըքորնյուն, դա խստիվ պաշտպանական սպառազինություն է լինելու, որը կօգնի Հայաստանին պաշտպանել կյանքեր և ապահովել երկրի տարածքի անվտանգությունը։
Նախարարը նշել է նաև, որ Հայաստանում արդեն գործում է Ֆրանսիայի մշտական պաշտպանական առաքելությունը։ Ռազմական կցորդը, ըստ Լըքորնյուի, փորձառու գնդապետ է և կարևոր աշխատանք է իրականացնում։
Add new comment