Submitted by detq-editor on
Ադրբեջանի և Հունգարիայի ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրվել

Ադրբեջանի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա:  Հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ։ 

«Ադրբեջանը Հունգարիայի առանցքային ռազմավարական գործընկերն է»,- նշել է Նովակը։

Նա նաև ասել է, որ Եվրոպայում էներգիայի աղբյուրների կարևորության հարցում Ադրբեջանը մեծ դեր է խաղում։

Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո ղեկավարները Ադրբեջանի ու Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության ընդլայնման մասին հռչակագիր են ստորագրել:

Բացի դրանից՝ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել հունգարական Վեսպրեմ ու Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքների միջև «բարեկամական հարաբերություններ հաստատելու և մշակույթի, զբոսաշրջության, քաղաքաշինության, գիտության, տնտեսության և հասարակական կյանքի այլ ոլորտներում համագործակցության մասին»։

Ալիևը բանակցություններ է ունեցել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Add new comment