Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Այցը տեղի է ունենում Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բախոդիր Քուրբանովի հրավերով։ Այցի ընթացքում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Add new comment