Submitted by detq-editor on
sdsf

Թուրք քաղաքական գործիչը Նեթանյահուին Հիտլեր է անվանել

Թուրքիայի «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներն իր կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Գազայի հիվանդանոցի վրա վերջին հարձակմանը։ Իր ուղերձում Աքշեներն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է «TRT Haber»-ը։

«Մարդասպան Նեթանյահուի մասին ասելու ոչինչ չի մնացել։ Նա 21-րդ դարի Հիտլերն է։ Նա խայտառակություն է այն ժողովրդի համար, որը Հոլոքոստ է ապրել: Ժամանակները տարբեր են, մտածելակերպը՝ նույնը։ Եվ նա պետք է անհապաղ դատվի»,- ասել է Աքշեները։

Նշենք, որ Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել Պաղեստինում զոհված խաղաղ բնակիչների համար:

Add new comment