546

Պատերազմին նախորդում է տեղեկատվական պատերազմը․ որքանո՞վ է սա իրական Հայաստան-Ադրբեջան հակամարտության դեպքում. Հետք

Հայաստանի հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաճախակի հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները, ուրեմն նոր ռազմական գործողությունների վտանգ կա: Ադրբեջանը հիմնականում հայտարարում է, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը հերքում է դրանք։

«Հետք»-ը փորձել է տվյալների միջոցով հասկանալ՝ արդյոք մինչեւ ռազմական գործողությունները Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է սկսում, թե դա միայն կարծիք է և չունի փաստական հիմնավորում։

Լրատվամիջոցն ուսումնասիրել է 2021, 2022 և 2023 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակումները, որոնցից առանձնացրել ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները հերքող հաղորդագրությունները։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքումներն ավելի համակարգված ձեւով է անում 2022 թվականից սկսած։ Եթե 2021-ին դրանց թիվը յոթն է և ոչ այնքան հստակ, ապա 2022 և 2023 թվականներին  դրանց թիվն աճել է, փոխվել է նաեւ հերքման  ձևը։ Եթե 2021 թվականին ոչ բոլոր հաղորդագրություններում էր գրվում հստակ՝ որ հայտարարությունն է հերքվում, ապա 2022 և 2023 թվականների ընթացքում դրանք հստակ են, քանի որ նշվում է, թե ադրբեջանական կողմի որ և ինչ բովանդակություն պարունակող հայտարարությունն է հերքվում։

Այն համոզմունքը, թե ռազմական գործողություններից առաջ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կարելի է որոշակի վերապահումով օբյեկտիվ համարել՝ դրանք տվյալների վերածելով։

2022 թվական

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե 2022 թվականին հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները հերքող քանի հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Image removed.

2022 թվականի ընթացքում հերքող հաղորդագրությունների բաշխվածությունը հիմնականում անկանոն է, բացի սեպտեմբեր ամսից։ 2022 թվականի սեպտեմբերին հաղորդագրությունների թիվը 14 է, որոնցից 13-ը եղել են մինչեւ սեպտեմբերի 14-ը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այս ամենին հաջորդել է 2022-ի սեպտեմբերի 13-ի՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակումը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ՝ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

2022-ին սահմանային հրադադարի խախտման դեպքեր եղել են նաև մյուս ամիսներին, բայց հերքող հաղորդագրությունների և դրանց միջեւ կապ տեսնելը բարդ է, քանի որ հաղորդագրությունները հիմնականում անկանոն են բաշխված ամիսների մեջ։

2023 թվական

2023-ին հերքող հաղորդագրությունների բաշխվածությունը ամիսների միջև կարելի է տեսնել ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։

Image removed.

2023-ի ընթացքում դրանց բաշխվածությունը ավելի հստակ է։ Հերքող հաղորդագրություններից 44-ը կամ 60%-ը եղել են օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, որին հաջորդել է հարձակումը Արցախի վրա։ 2023-ին փոխվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության «ձեռագիրը», քանի որ հունիսից սկսած՝ այդ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը կեղծ հայտարարություններով տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։ 

Ինչպես 2022-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից առաջ էր ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հերքող հաղորդագրություններ տարածում, այդպես էլ 2023-ի սեպտեմբերին՝ մինչ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Արցախի վրա։ Այս պարագայում դրանց քանակը և օրերի մեջ բաշխվածությունն ավելի մեծ է։ 

Image removed.

Ինչպես կարող եք տեսնել ինֆոգրաֆիկայում, սեպտեմբերի 1-19-ը հերքող հաղորդագրութուններ եղել են գրեթե ամեն օր, իսկ դրանց ընդհանուր թիվը 26 է։ Օրինակ՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը չորս անգամ հերքող հաղորդագրություններ է տարածել։ Դրանց թիվը մեծ է նաև օգոստոսին՝ 18 անգամ։ Ստացվում է՝ մինչ Ադրբեջանի զինված ուժերի Արցախի վրա հարձակմանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախորդող գրեթե երկու ամիսների ընթացքում 44 հաղորդագրություն է տարածել, որոնցով հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

 

 

Add new comment