Թուրքիայի ՊՆ ղեկավարն Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանի իրավիճակը
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցեր, մասնավորապես տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Ընդգծենք, որ զրույցն ընթացել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին։
Add new comment