Թուրքիայում ավարտվել են «Erciyes-2023» զորավարժությունները, որոնց մասնակցում էին նաև ադրբեջանցի զինվորականներ
Թուրքիայում ավարտվել են «Erciyes-2023» զորավարժությունները։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվել է, որ բացի Ադրբեջանից` որպես դիտորդ վարժանքներում ներկայացված են եղել նաև Վրաստանը, Պակիստանը, Լիբիան, Իսպանիան, Իտալիան և Ուզբեկստանը։
Զորավարժություններում օգտագործվել են 67 մեքենա, 5 ինքնաթիռ և 354 տարբեր տեսակի զինատեսակներ։
Նշենք, որ զորավարժությունների մասին տեղեկություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվել է, որ ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցել են Թուրքիայի Կայսերի քաղաքում անցկացված «Erciyes-2023» զորավարժություններին։ Առաջադրված խնդիրները, որոնց ներգրավված էին Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատները, կատարվել են։
Ինչպես հարևան երկու պետությունների ՊՆ հաղորդագրություններում է նշված, «Erciyes-2023» զորավարժությունների հիմնական նպատակն էր փոխգործակցության ընթացքում մարտական համակարգման ապահովումը, փորձի փոխանակումը և պրոֆեսիոնալիզմի բարձրացումը, ինչպես նաև զինվորականների գիտելիքների ու հմտությունների հետագա կատարելագործումը:
Add new comment