Submitted by A.Gevorgyan on
hsyauj

Ադրբեջանը Պակիստանում մասնակցում է միջազգային ռազմաօդային զորավարժությանը

Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուն, զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրն այցելել են ռազմաօդային ուժերի ավիաբազա՝ հետևելու միջազգային ռազմաօդային զորավարժությանը: 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ 

Զորավարժություններին մասնակցում են 14 երկրի, այդ թվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Օմանի, Բահրեյնի, Ինդոնեզիայի, Մարոկկոյի, Ուզբեկստանի, Չինաստանի և Հունգարիայի օդուժի բարձրաստիճան սպաներ։

Նշվել է, որ զորավարժությունները եզակի հնարավորություն են ընձեռում մասնակից երկրների ռազմաօդային ուժերին մեկ հարթակում կիրառելու օպերատիվ հնարավորությունները: 

 

 

 

Add new comment