Submitted by detq-editor on
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բերձորի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակը:

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարցի կարգավորման բոլոր ուղիներով համաչափ աշխատանքի վերսկսման կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների հերթական փուլը երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Add new comment