Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափը

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափը

Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազույց է ունեցել ադրբեջանցի համապաշտոնակցի հետ։

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի ու միջազգային օրակարգի հրատապ հարցերը»,-հայտնում է է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ կողմերը համեմատել են դիրքորոշումները տարածաշրջանային «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան) հարթակի գործունեության առնչությամբ, պայմանավորվել շարունակել շփումները։

«Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում այսօր ստեղծված պատմական հնարավորությունը բաց չթողնելու կարևորությունը»,- իր հերթին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Մինչ երեկ ադրբեջանական աղբյուրները պնդում էին, թե Հայաստանը արդեն տվել է համաձայնությունը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Երևանը դեռ չի արձագանքել, ու հարցը քննարկվում է։

«3+3» հարթակի մասին քննարկումներն ակտիվացան հատկապես սեպտեմբերյան իրադարձություններից հետո։

Add new comment