Էրդողանական Թուրքիայի՝ Իրանի հետ քաղաքականության հիմնական առանձնահատկությունները

Էրդողանական Թուրքիայի՝ Իրանի հետ քաղաքականության հիմնական առանձնահատկությունները

Թուրքիայի արտաքին քաղաքականության արևելյան ուղղության կարևոր առանձնահատկություններից մեկը Իրանի հետ բավականին բարդ ու խճճված հարաբերություններն են։

Երկու պետությունները ինչպես համագործակցում են, այնպես էլ մրցակցում են տարբեր տարածաշրջանային հարցերում, մասնավորապես՝ Սիրիայում, Իրաքում, Կովկասում։

Թուրքիայի և Իրանի համագործակցության կարևոր կետերից  են տարածաշրջանում ոչ տարածաշրջանային դերակատարների ազդեցության զսպումը։ Այդ դերակատարներն են օրինակ ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Բացի այդ, երկու երկրները վարում են զգուշավոր քաղաքականություն Ռուսաստանի հետ։ Իրան-Թուրքիա համագործակցային հարաբերությունը ակներև է Սիրիայում և Իրաքում քրդական պետության ստեղծման գաղափարի նկատմամբ ցուցաբերած դիմադրությամբ։

Վերջին շրջանում Էրդողանը բացասական է վերաբերվում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին, ինչպես նաև հակասում է արաբական մի շարք երկրներին, մասնավորապես Սաուդյան Արաբիային, ինչը համընկնում է Իրանի շահերի հետ։

Ի վերջո այս երկու պետությունների համագործակցության հանգույց կարելի է դիտարկել մուսուլմնական համերաշխությունը։

Վերոնշյալ ընդհանուր շահերից ու համագործակցության նույն ուղղություններից բացի կան նաև հակասական շահեր ներկայացնող մի շարք խնդիրներ։

Կարևորների շարքում կարելի է ընդգծել Իրանի միջուկային ծրագիրն ու  Սիրիայում և Իրաքում ազդեցության համար պայքարը։ Բացի այդ Սիրիայում և Իրաքում PKK-ի որոշ ճյուղերի հետ Իրանի համագործակցությունը ևս հակասում է Թուրքիային։ Խիստ հակասող շահերից են մրցակցությունը Իրաքյան Քուրդիստանում ազդեցության հաստատման ու ամրապնդման համար։

Տարածաշրջանային ակտիվության և ազդեցության տարածման հետ կապված մեծ ազդեցություն ունեցավ Արցախյան պատերազմը՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության աճով։

Իսկ Իսլամական աշխարհում առաջնորդության համար Իրանի մտահոգություններից է Թուրքիայի՝ պանթուրքական և պանիսլամական ծրագրերը։

Թուրքիայի և Իրանի հակասությունները առավել ակներև դրսևորվում էն Սիրիայում և Իրաքում։

Թուրքիան, օգտվելով Իրաքում ամերիկյան ներկայության աստիճանաբար կրճատումից, մեծացրեց իր ռազմական ներկայությունը այդ երկրի  հյուսիսային շրջանում։

Այս քայլը նպատակ ուներ Իրաքում Իրանի ազդեցությունը զսպելուն և քրդերի՝ Թուրքիայի համար անցանկալի սցենարը կանխելուն։

Նպատակը իրականություն դարձավ, երբ  Թուրքիայի և Իրաքի միջև ստորագրվեց հուշագիր առ այն, որ Թուրքիան կարող է Իրաքի հյուսիսային շրջաններում PKK զինյալների նկատմամբ հետապնդում սկսել։ Կարելի է ասել, որ սրանով Թուրքիան նպատակ ուներ նախ և առաջ իր ռազմական ներկայությունը ապահովեր և Իրաքի հյուսիսային շրջաններում ապրող սուննի մուսուլման բնակչությունից ստանար միջնորդավորված ուժեր (Прокси-силы ):

Շատ չանցած Թուրքիան մեծացրեց իր ռազմական ներկայությունը։ Էրդողանը առանց Իրաքի թույլտվության հյուսիսային շրջանում ռազմաբազա ստեղծեց՝ տեղակայելով հազարից ավելի զինվորականներ և ծանր զրահատեխնիկա։

Իսկ ահա Իրաքյան Քուրդիստանում Իրանի և Թուրքիայի մրցակցությանը եթե դիտարկենք, ապա կտսնենք, որ եթե ժամանակին  Էրդողանը փորձում էր հավասարակշռել հարաբերությունները Էրբիլի և Բաղդադի հետ, ապա հիմա ավելի մեծ տեղ է հատկացնում քրդերի հետ հարաբերություններին՝ հաշվի առնելով Բաղդադի նկատմամբ Իրանի ազդեցության անհամաչափությունը։

Սրանով Էրդողանը նախ իր ռազմական ներկայությունն է պահպանում Իրաքի հյուսիսում և երկրորդ, տարբեր զսպում է  Իրաքյան Քուրդիսանի անկախության նկրտումները։  Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը Թուրքիայի համար կարևոր է նաև էներգակիրների ներկրման տեսանկյունից։

Նույն սցենարը ընթանում է նաև Սիրիայում։ Օգտագործելով PKK-ի  և այլ քրդական տարերի դեմ պայքարի պատրվակը՝ Թուրքիան հաստատում է իր ռազմական ներկայությունը՝ Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը զսպելու նպատակով։

 Ակնհայտ է, որ ինչպես Իրաքի պարագայում, այնպես էլ Սիրիայում տեղակայելով ռազմաբազաներ և ամրապնդելով իր ներկայությունը, Էրդողանը հետագայում կասկածի տակ է դնելու այդ երկրների սահմանների անձեռնմխելիությունը։

Հարավային Կովկասում իրավիճակը փոխվեց Արցախյան վերջին պատերազմից հետո։ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Իրանի համար լուրջ մարտտահրավեր է, ու չնայած որոշ համընկնող շահերի շուրջ համագործակցությունը դեռևս Իրանը թույլ է տալիս խուսափել ակնհայտ բախումից։

Թուրքիայի արտաքին Իրանի հետ հարաբերությունների վերոնշյալ առանձնահատկությունների ազդեցությունը առանցքային նշանակություն ունի։

 Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի հզոր դաշնակիցը, որը մեծ ազդեցություն կամ առնվազն այդպիսի ազդեցության համար անհրաժեշտ լծակներ ունի միանգամից երեք կարևոր տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք, Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Բոլոր այս տարածաշրջաններում Թուրքիան ձգտում է ավելի մեծ դերակատարություն ստանձնել, և եթե Մերձավոր Արևելքում դա ոչ միշտ է համընկնում Արևմուտքի շահերին, ապա Կովկասի և Կենտրոնական Ասիայի պարագայում մեծ մասամբ համընկնում է դրանց հետ։ Նաև սա է պատճառը, որ Արևմուտքը հաճախ աչք է փակում Էրդողանի ներքաղաքական և արտաքին քաղաքական ավտորիտար և ազգայնական նախաձեռնությունների վրա։

Այսպիսով, արևմուտքի հետ կապերի վատթարացումը, Մերձավոր Արևելքում արտաքին քաղաքական անհաջողությունները առաջիկայում Էրդողանին ստիպելու են ավելի մեծ ուշադրություն դարձնել արտաքին քաղաքական արևելյան ուղղությանը։

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում իր ռազմավարական նպատակներին հասնելու համար Թուրքիան ստիպված է լինելու համագործակցել տարածաշրջանի երկու խոշոր դերակատարների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Add new comment