ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ ռազմածովային ուժերը հակասուզանավային վարժանքներ են անցկացրել Գուամ կղզու ջրերում։
Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը։
«Լուռ շնաձուկ» կոչվող զորավարժությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 6-ից 22-ը։ Ինչպես հայտնում է գործակալությունը, զորավարժությունները կոչված են մեծացնելու դաշնակիցների պատրաստակամությունը սուզանավերի դեմ պայքարելու համար ԿԺԴՀ-ի սպառնալիքների դեպքում:

Զորավարժություններին մասնակցելու համար Հարավային Կորեան ուղարկել է «Song Won Il» դասի սուզանավ և երկու պարեկային «P-3C» ինքնաթիռ։ Զորավարժությունների ընթացքում զինվորականները համատեղ որոնողական, հետևողական և հարձակման վարժանքներ են անցկացրել սովորական թիրախի՝ սուզանավի դեմ։

Մինչ այդ՝ սեպտեմբերի սկզբին, ԿԺԴՀ-ում երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի մասնակցությամբ արարողություն է տեղի ունեցել մարտավարական միջուկային զենքով հագեցած «Հերոս Կիմ Գուն Օկ» սուզանավը գործարկելու համար։ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ծրագրում է արդիականացնել առկա բոլոր ծանր սուզանավերը և զինել դրանք միջուկային զենքով։

Add new comment