ՌԴ-ում Իրանի դեսպանը պնդում է՝ տարածաշրջանային անվտանգությունը «3+3» ձևաչափի հանդիպման օրակարգում է
Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման օրակարգում տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցն էր։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Ջալալին շեշտել է, որ այդ հարցերը կարող են քննարկվել և լուծվել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու փոխգործակցությամբ, առանց արտաքին դերակատարների ներգրավման։ Նրա խոսքով՝ Թեհրանը վճռական է տրամադրված, որպեսզի այս ձևաչափով ընթացող բանակցությունները նպաստեն տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։
Քազեմ Ջալալին հավելել է, որ ներկայումս տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հնարավորություններ կան, որոնք անհրաժեշտ է ճիշտ գնահատել։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը ձգտում է տարածաշրջանում մնայուն խաղաղություն հաստատել, որի նպատակով էլ նախաձեռնել է «3+3» ձևաչափի այս հանդիպումը։ Ռուսաստանն իր հերթին աջակցում է Իրանի նախաձեռնությանը, որի միջոցով փորձում է վերականգնել իր թուլացած ազդեցությունը։
Add new comment