Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Ադրբեջան
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն այցով գտնվում է Ադրբեջանում։
Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդվել է, որ թուրք նախարարը Բաքվում է Ադրբեջանում «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները դիտելու և երկկողմ բանակցություններ վարելու նպատակով։
Յաշար Գյուլերին դիմավորել են Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն և այլ զինվորականներ։
Add new comment