Submitted by detq-editor on
Ռուսաստանը դաշինքի համար սպառնալիք է մնալու նույնիսկ Ուկրաինայում պարտվելու դեպքում. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար

Ռուսաստանը դաշինքի համար սպառնալիք է մնալու նույնիսկ Ուկրաինայում պարտվելու դեպքում. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար

«Ռուսաստանը կշարունակի սպառնալիք լինել ՆԱՏՕ-ի համար, նույնիսկ եթե նրա ուժերը պարտություն կրեն Ուկրաինայում: Ամեն դեպքում, Մոսկվան կփորձի վերականգնել ու ամրապնդել իր ներուժը»,- դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը և հավելել, որ ինչպիսի արդյունք էլ լինի ռուս-ուկրաինական պատերազմից հետո սպառնալիքը չի վերանա», - դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:

Բաուեը վստահեցրել է, որ չնայած պատերազմը սպառել է ռուսական զորքերը, տեխնիկան և զինամթերքը, ՆԱՏՕ-ի երկրներն ակնկալում են, որ Մոսկվան կփորձի վերականգնել և նույնիսկ ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները:

«Կարծում ենք, որ ռուսները կվերականգնեն այն, ինչ ունեին, դասեր կքաղեն այս հակամարտությունից և կփորձեն բարելավել այն, ինչ ունեցել են», - ասել է Բաուերը և ավելացրել, որ դա, անկասկած, ազդեցություն կունենա դաշինքի հետագա ծրագրերի վրա»:

«ՆԱՏՕ-ն կգնահատի, թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանից իր ուժերը վերակառուցելու և բարելավելու համար»,- ամփոփել է Բաուերը։

Add new comment