7485

Լըկորնյուն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան պաշտպանական համագործակցության առաջընթացը երեք ուղղություններում

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ գոհունակություն հայտնելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ:

«Առաջին` աջակցություն հայոց բանակին այն վերափոխելու գործում.

- 2023 թվականի հունվարին պաշտպանական առաքելության բացում.

- Ֆրանսիացի սպայի գործուղում՝ որպես ՀՀ ՊՆ-ում ռազմական խորհրդատու.

- Բազմաթիվ այցեր և աշխատանքային հանդիպումներ:

Երկրորդ` ուսուցում.

- Համագործակցություն սպաների և ենթասպաների վերապատրաստման դպրոցների հետ.

- Ուսուցում գործառնական ուսուցման ստորաբաժանումներում, մասնավորապես լեռնային մարտերի և ճշգրիտ հրաձգության ոլորտում:

Երրորդ` ցամաքային հակաօդային պաշտպանության ուժեղացում.

- Երեք «GM 200» ռադարների ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության մտադրության մասին հուշագրի ստորագրում.

- «Mistral» հրթիռային համալիր ձեռք բերելու մտադրության հուշագրի ստորագրում.

- Հայաստանի ցամաքային և հակաօդային պաշտպանության առաջիկա աուդիտ»,- նշել է նա։

Add new comment