Submitted by H.Minasyan on
Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Թուրալ Գանջալիևը, ելույթ ունենալով խորհրդարանի լիագումար նիստում, մեղադրական խոսքեր է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։   «Վերջին շրջանում Հարավային Կովկասում Ֆրանսիայի ագրեսիվ քաղաքականության նոր դրսևորումներ են նկատվում»,- ասել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին նախապես ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի խախտելու տարածաշրջանում «փխրուն հավասարակշռությունը»։   «Այս համաձայնագիրն ուղղված է նաև Ադրբեջ

Ադրբեջանի Միլլի մեջլիսում քննարկվել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու հարցը

Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Թուրալ Գանջալիևը, ելույթ ունենալով խորհրդարանի լիագումար նիստում, մեղադրական խոսքեր է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։ 

«Վերջին շրջանում Հարավային Կովկասում Ֆրանսիայի ագրեսիվ քաղաքականության նոր դրսևորումներ են նկատվում»,- ասել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին նախապես ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի խախտելու տարածաշրջանում «փխրուն հավասարակշռությունը»։ 

«Այս համաձայնագիրն ուղղված է նաև Ադրբեջանի ազգային անվտանգության դեմ»,- ասել է պատգամավորը։ 

Գանջալիևը նշել է, որ Ֆրանսիան շարունակում է վարել գաղութատիրական քաղաքականություն՝ դրան տալով նոր ձև. «Մենք պետք է աջակցենք այս բռնությունից տուժած ժողովուրդներին։ Բացի դրանից՝ մենք պետք է դատապարտենք Ֆրանսիայի ագրեսիվ քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների միջոցով»։ 

Միլլի մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև այս համաձայնագիրն ապագայում կարող է «լուրջ սպառնալիքներ առաջացնել տարածաշրջանում»։

Add new comment