Submitted by A.Gevorgyan on
hdydy

Ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները

Ադրբեջանի և Թուրքիայի  մասնակցությամբ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններն ավարտվել են։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Զորավարժություններն անցկացվել են Բաքվում, Նախիջևանում, Արցախի օկուպացված տարածքներում (խմբ.): Մասնակցել են երկու երկրի տարբեր տեսակի զորքերի 3000 զինծառայող, 130 միավոր զրահատեխնիկա, 100 հրետանային մեքենա, ավելի քան 20 ավիացիոն մեքենա, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և փոքր նավակներ։

Զորավարժությունները կրում են «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» անունը և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ 

#Դետքի_հետագծով

Թշնամի պետությունները պետական մակարդակով նշել էին, որ այս զորավարժությունները հստակ ուղերձ են պարունակում: Նաև այս տարի Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների 10-րդ տարին է, և նշվում է, որ զորավարժությունները շարունակական բնույթ են կրելու: 



 

Add new comment