Պատմական պայմաններ են ստեղծվել Հարավային Կովկասում «խաղաղության» հաստատման համար. Ադրբեջանի վարչապետ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպրիա Պատելի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Ադրբեջանի վարչապետը Հնդկաստանին կոչ է արել չզինել Հայաստանին:
Ասադովը նշել է, որ պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, «խաղաղության» պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։
Նշվել է, որ ներկա պահին հայկական կողմի ակտիվ զինումը լուրջ հարված է «խաղաղության» գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում «խաղաղության» և կայունության համար։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն անհիմն մեղադրում է հայկական կողմին իբրև «զինվելու» և տարածաշրջանում «անկայունություն» ստեղծելու մեջ: Զուգահեռ Ադրբեջանը բացահայտ նշում է, որ զինվում է և պատրաստվում իբրև թե «խաղաղության», որի անվան ներքո հստակ ակնարկում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման մասին:
Add new comment