ԼՂ հակամարտությունը լուծված չէ․ Սեյրան Օհանյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն համոզմանն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: Այս մասին նա հայտարարել է ԱԺ ճեպազրույցում:
«Հակամարտությունը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել իր վարքագիծը, որ բոլոր պայմանավորվածությունները մերժում է, մեզ հետ խոսում է ուժի ենթատեքստով և Արցախը հայաթափելով՝ ինքն այդ խնդիրը չի լուծել: Այս շրջանակներում մենք պետք է փաստենք, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ»,-ասաց նա:
Ըստ Օհանյանի՝ գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձևաչափով բանակցություններն այլընտրանք չունեն:
«Արցախը հայաթափելով՝ խնդիրը չի լուծվել։ Մենք պետք է փաստենք, որ նրա սուբյեկտայնության պահպանման և նրա ժողովրդի անվտանգության ապահովման և ինչու չէ՝ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները, գոյություն ունեցող համապատասխան ձևաչափով, այլընտրանք չունեն», - ասաց նա։
Add new comment