Սլովակիան հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու դադարեցման մասին
Սլովակիայի նոր պոպուլիստ վարչապետ Ռոբերտ Ֆիկոն հինգշաբթի ասել է, որ իր կառավարությունը դադարեցնում է ռազմական օգնությունն Ուկրաինային։
Ֆիկոն պատգամավորներին հայտնել է, որ երկիրն «այլևս զենք չի մատակարարի Ուկրաինային»՝ վերստին հաստատելով իր նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումները, բայց դեռևս մարդասիրական օգնություն կմատակարարի պատերազմից տուժած հարևանին:
«Ես կտրամադրեմ Ուկրաինային զրոյական ռազմական օգնություն... Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը լավագույն լուծումն է, որը մենք ունենք Ուկրաինայի համար: ԵՄ-ն պետք է զենք մատակարարողից փոխվի խաղաղարարի»,- հավելել է նա:
Ֆիկոն, որը հինգշաբթի մասնակցելու է Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, նույնպես դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
«Ես կողմ չեմ քվեարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, քանի դեռ չենք տեսել դրանց ազդեցության վերլուծությունները Սլովակիայի վրա»,- ասել է նա։
Add new comment