Իսրայելը պետք է պատասխանատվություն ստանձնի Գազայի անմեղ քաղաքացիների պաշտպանության համար. Ջեյք Սալիվան
Իսրայելը պետք է պատասխանատվություն ստանձնի Գազայի անմեղ քաղաքացիների պաշտպանության համար, նույնիսկ եթե ՀԱՄԱՍ-ը նրանց օգտագործում է որպես կենդանի վահան, «NEWS.am»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը, հաղորդում է CNN-ը։
Իսրայելի կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ իր շարունակական գործողությունների ընթացքում ահաբեկիչներին խաղաղ բնակիչներից տարբերելու համար, ասել է նա։ «ՀԱՄԱՍ-ը չափազանց դժվարացնում է կյանքն Իսրայելի համար՝ օգտագործելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան և տեղադրելով իր հրթիռային ու ահաբեկչական ենթակառուցվածքը խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է Սալիվանը:
«Սա լրացուցիչ բեռ է դնում Իսրայելի վրա, սակայն չի նվազեցնում Իսրայելի պատասխանատվությունը միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ տարբերակել ահաբեկիչներին խաղաղ բնակիչներից և պաշտպանել անմեղ կյանքերը: Եվ սա Գազայի բնակիչների ճնշող մեծամասնությունն է»,- հավելել է նա։
Ըստ Սալիվանի՝ ԱՄՆ-ն արդեն փակ դռների հետևում բանակցություններ է վարում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։
Add new comment