354

Ադրբեջանն արդեն պարզ տեքստով է խոսում իր մտադրությունների մասին. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է

«Ադրբեջանի պետական «Az.TV» հեռուստաալիքի կիրակնօրյա թողարկման մեջ հաղորդավարը վերլուծում է Փաշինյանի՝ Թբիլիսիում ունեցած ելույթը ու նշում․ «Սա նշանակում է, որ Փաշինյանը ութ գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու մտադրություն չունի։ Մենք 44-օրյա պատերազմում Ղարաբաղն ազատեցինք, մոտ 24 ժամում հայկական ահաբեկչությունից մաքրեցինք, ժամանակի տարբերության մասին մտածիր, Փաշինյան․․․ութ գյուղերը ազատելու համար Ադրբեջանի մեկ կամ երկու ժամն էլ բավարար է։ Լավ մտածեք․․․»։

Շատ ավելի վաղ գրել էի, որ Փաշինյանի կողմից ՀՀ-ն Իրանին ու ՀՀ-ն Վրաստանին կապող ուղիների վրա առկա ստրատեգիական կետերը Ադրբեջանի կազմում ճանաչելը շատ մեծ ռիսկեր է ստեղծել ՀՀ-ի համար ոչ միայն հավանական ագրեսիայի, այլև բլոկադայի մեջ հայտնվելու տեսանկյունից։ Այժմ Ադրբեջանն արդեն պարզ տեքստով խոսում է իր մտադրությունների մասին։

Փաստացի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կիլոմետրերով ճանաչելը դարձել է գործիք Ադրբեջանի ձեռքին մեր դեմ շարունակական ագրեսիաների գնալու համար։ Մինչդեռ իշխանությունները համոզում էին, որ դա է խաղաղության երաշխիքը․․․»: 

 

Add new comment