Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև համագործակցությունը
Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Դ. Գուլմանովան ընդունել է Թուրքմենստանում Ադրբեջանի դեսպան Քիսմեթ Գոզալովին։
Գուլմանովան շնորհավորել է Գոզալովին Թուրքմենստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև առկա ռազմավարական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Քննարկվել են հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր:
Գուլմանովան հաջողություն է մաղթել դեսպանին իր գործունեության մեջ՝ Թուրքմենստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար։
Add new comment