Գազայում երեք շաբաթում ավելի շատ երեխաներ են սպանվել, քան 2019 թվականից ի վեր ամբողջ աշխարհի պատերազմներում
Պաղեստինա-իսրայելական ճգնաժամի սրումը կործանարար ազդեցություն է ունեցել խաղաղ բնակչության վրա: Մեկնաբանելով այս ամսվա սկզբի հակամարտությունը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է խնայել ոչ զինվորական անձանց: «Եթե տղամարդիկ որոշել են կռվել միմյանց դեմ, թող կռվեն: Բայց հանգիստ թողեք կանանց ու երեխաներին»,- ընդգծել է Պուտինը։
Գազայում վերջին երեք շաբաթվա ընթացքում ավելի շատ երեխաներ են սպանվել, քան 2019 թվականից ի վեր ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով են զոհվել:
Այդ մասին ասվում է «Save the Children» կազմակերպության զեկույցում։
Ըստ բարեգործական կազմակերպության, հիմք ընդունելով Գազայի և Իսրայելի առողջապահության նախարարությունների տվյալները, հոկտեմբերի 7-ի էսկալացիայից հետո Գազայում սպանվել է մոտ 3195 երեխա, ևս 33-ը զոհվել են Հորդանան գետի արևմտյան ափին, իսկ 29-ը՝ Իսրայելում, ընդհանուր առմամբ՝ 3257:
Համաձայն զեկույցի՝ այս թիվն ավելի մեծ է, քան 2023 թվականին մոտ 20 երկրներում ցանկացած այլ զինված հակամարտությունում սպանված երեխաներինը:
Add new comment