Իրանը մտադիր չէ հետևել ԱՄՆ նախազգուշացումներին․ Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հետևել ԱՄՆ-ի նախազգուշացումներին: Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Իրանի նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Ռայիսին շեշտել է, որ Իսրայելն իր գործողություններով հատել է կարմիր գիծը, որը կարող է ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել:
«Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկել դիմադրության առանցքին, սակայն մարտի դաշտում հստակ պատասխան է ստացել»,- գրել է նա։
Նա հավելել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի հաշվարկները սխալ են, և նրանք չեն հասնի իրենց նպատակներին Մերձավոր Արևելքում։ Ռայիսիի խոսքով՝ ԱՄՆ-ն քաջատեղյակ է Իրանի ներկայիս հնարավորություններին։
Հաղորդվում է, որ ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են Իրանին չմիջամտել պատերազմին՝ փորձելով կանխել տարածաշրջանային ավելի լայն հակամարտությունը:
#Դետքի_հետագծով
ԱՄՆ իշխանությունները ձգտում են շարունակել բանակցություններն Իրանի հետ, որպեսզի վերջինս չմեծացնի ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող աջացությունը։ Իրանական կողմն իր հերթին հայտարարում է, որ մտադիր չէ հետևել ԱՄՆ-ի նախազգուշացումներին:
Add new comment