Խաղաղության հաստատման համար նոր հնարավորություններ են ստեղծվել․ Բայրամով
«Խաղաղության հաստատման համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ․ Բայրամովը ԱՄԷ-ի ԱԳ նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ հանդիպմանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Բայրամովը խոսել է Ադրբեջանի իրականացրած «հակաահաբեկչական» գործողությունների արդյունքում խաղաղության բանակցությունների, ինչպես նաև Արցախում (խմբ․) բնակվող հայերի վերաինտեգրման խոչընդոտների վերացման և այդ ուղղությամբ «խաղաղության» հաստատման համար նոր հնարավորությունների ստեղծման մասին։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, տարածաշրջանում կայուն «խաղաղության» հաստատման համար ստեղծված այս նպաստավոր պայմաններում էլ հաստատակամ է «խաղաղության» օրակարգն առաջ մղել։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի նշած «խաղաղության» օրակարգի առաջ մղումը պայմանավորված է թշնամի պետության առջև դրված նպատակների հերթական իրագործմամբ։ Ադրբեջանը խոսում է կայուն «խաղաղության» հաստատման մասին, բայց զուգահեռ անկայունություն հրահրում տարածաշրջանում։
Add new comment