Իսրայելի ցամաքային զորքերը 3 ուղղություններով առաջ են շարժվում դեպի Գազա
Իսրայելի բանակը մեծացնում է ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների վրա՝ շրջափակելով Գազա քաղաքը:
Ըստ «Guardian»-ի և «New York Times»-ի՝ երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մոբիլիզացրել է զրահատեխնիկա և ցամաքային զորքեր՝ Սալահ ալ-Դին ճանապարհի հյուսիսից և հարավից դեպի քաղաքի կենտրոն առաջխաղացման համար:
Ըստ «Times»-ի վերլուծած արբանյակային լուսանկարների և տեսանյութերի՝ իսրայելական զինվորականները նույնպես մոտենում են Գազա քաղաքի հյուսիսարևմտյան մասում գտնվող միջերկրածովյան ափամերձ սահմանային տարածքին:
Մինչդեռ, չնայած Գազայում մարդասիրական հրադադար հաստատելու միջազգային կոչերին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասում է, որ դադար չի լինի, քանի որ դա «համարժեք կլինի ՀԱՄԱՍ-ին և ահաբեկչությանը հանձնվելուն»:
Վարչապետը հավելել է, որ հարձակման երկրորդ փուլը շարունակվում է, երրորդ փուլում Իսրայելի պաշտպանության բանակը կընդլայնի իր ցամաքային գործողությունները Գազայի հատվածում։
Ըստ Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաների՝ Գազայում զոհվել է ավելի քան 8300 մարդ, այդ թվում՝ ավելի քան 3400 երեխա, մինչդեռ Իսրայելը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո 1400 իսրայելցի է զոհվել:
Add new comment