Մարդիկ են խոշտանգվել և զոհվել Արցախից դեպի Հայաստան ճանապարհին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ զոհվել Արցախի Հանրապետությունից Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում:
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախ - խմբ.) վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,- գրել է նա:
Add new comment