Իսրայելը մարդկության դեմ հանցագործություններ է կատարում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը մարդկության դեմ հանցագործություններ է կատարում և ռազմական հանցագործություններ՝ Գազայի հատվածում։
«Իսրայելը, ստանալով անվերապահ աջակցություն Արևմուտքից և ԱՄՆ-ից, Գազայում հանցագործություններ է կատարում մարդկության դեմ։ Պետությունը պետք է հետևի պատերազմի կանոններին։ Սակայն Իսրայելը թիրախավորում է հիվանդանոցները: Մենք շարունակում ենք շփումները գործընկերների հետ, աշխատում ենք, որպեսզի Իսրայելից յուրաքանչյուր անձ, որը ռազմական հանցագործություններ է կատարել, կանգնի օրենքի առջև»,- ասել է Էրդողանը։
«Թուրքիա-Պաղեստին բարեկամության հիվանդանոցը կարևոր բժշկական հաստատություն է, որտեղ բուժվում են քաղցկեղով հիվանդները, այն դարձել է իսրայելական բարբարոսության զոհ»,- հավելել է նա՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում՝ պատասխանատվության ենթարկելու «Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեղավորներին»։
«Քաղաքացիների վրա Իսրայելի ուղղակի հարձակումները մինչ օրս 8500 պաղեստինցի են սպանել, հիմնականում նորածիններ, երեխաներ և կանայք»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։
Add new comment