Submitted by H.Minasyan on
Միացյալ Նահանգները հայտարարել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ

Միացյալ Նահանգները հայտարարել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի  տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի մասին։

Ինչպես Ռեյն ասել է Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացել էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն «Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը բոլորովին այլ մակարդակի է բարձրացրել ամերիկացիների վրա հարձակումների սպառնալիքը»:

Ավելի վաղ Ռեյը հայտնել էր նաև, որ տեղեկություն չունի, թե ՀԱՄԱՍ-ը կարող է գործողություններ կատարել ԱՄՆ-ում, սակայն այդ հնարավորությունը չի կարելի բացառել։

Add new comment