Submitted by H.Minasyan on
Այսօր Բաքվում կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Այսօր Բաքվում կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ այսօր կշարունակվի իբրև «ցեղասպանության համար» մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա դատական նիստին «կխոսեն տուժածները»։

Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ Խաչատրյանը հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքները։ Կայացել է արդեն հինգ դատական նիստ, բայց որևէ տուժող այդպես էլ կոնկրետ չի մատնանշել, որ Վագիֆ Խաչատրյանն է մեղավոր իրեն խոշտանգելու մեջ։

Add new comment