Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը. Զանգեզուր տեղանվան հայկական ծագումը կասկածի ենթակա չէ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.
«Ադրբեջանական կողմը պատմությունը խեղաթյուրում է՝ փորձելով Սյունիքին տրվող Զանգեզուր անվանումը ներկայացնել որպես թուրքական բառ, իրականությունը բոլորովին այլ է։
«Հայկական Ձագաձոր / Ձագէձոր տեղանունը բաղկացած է բնիկ հայկական երկու բառերից՝ ձագ ‘թռչուն, թռչնաձագ’ և ձոր, այսինքն՝ ստուգաբանորեն «ձագերի՝ թռչունների ձոր» (հմմտ․ Ձագավանք)։ Թռչնանուններով կազմված տեղանունների այս կաղապարը բազմիցս հանդիպում է Սյունիքում, Արցախում և հայկական այլ տարածքներում, հմմտ․ Աղաւնաձոր, Ծիծեռնավանք, Կաքաւաբերդ, Կաքաւաղբիւր, Հաւաթաղ և այլն։
Հետևաբար, Ձագեձոր (> Զանգեզուր) տեղանվան հայկական ծագումը կասկածի ենթակա չէ։ Զանգեզուր-ի թյուրքական մեկնաբանությունը բացարձակապես անհիմն է․ այն պետք է դիտարկվի որպես ինքնիշխան Հայաստանի Սյունիքի մարզի և այլ տարածքների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների արդարացման հանցավոր ու վտանգավոր փորձ»։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Add new comment